Այսօր հայտնի կդառնա պատվաստվածների խաղարկության առաջին հաղթողի անունը

Պատվաստվածների խաղարկության  առաջին հաղթողի անունը պարզ կդառնա այսօր՝ 12:00-ին: Այս մասին հայտարարել են միջգերատեսչական խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում: Պատվաստված անձանց տվյալներն արդեն փոխանցված են համապատասխան կազմակերպությանը:

Խաղարկությունը տեղի կունենա www.stopcov.lotto.ge կայքում, ինչպես ամենօրյա, այնպես էլ ամենշաբաթյա կտրվածքով: Ամենօրյա ռեժիմով կխաղարկվի 100-500 լարի, իսկ շաբաթը մեկ անգամ` 1 000, 5 000 և 10 000 լարի: Տվյալները ևս կթարմացվեն ամենօրյա ռեժիմով:

Նշենք, որ խաղարկությունը մեկնարկել է սեպտեմբերի 13-ին: