Այսօր կկայանա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի նիստը

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Վրաստան-ԵՄ ասոցացման խորհրդի յոթերորդ նիստը։ Եվրամիության խորհրդի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպումը կանցկացվի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախագահությամբ։

ԵՄ պատվիրակությունը կգլխավորի դաշինքի արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը։

«Ասոցացման խորհուրդը կվերանայի Վրաստան-ԵՄ հարաբերությունները՝ կենտրոնանալով քաղաքական երկխոսության և բարեփոխումների, տնտեսական և ոլորտային համագործակցության, առևտրի և առևտրի հետ կապված հարցերի ու հակամարտությունների խաղաղ կարգավորման վրա»:

Եվրամիության և Վրաստանի ներկայացուցիչները կարծիքներ կփոխանակեն արտաքին և անվտանգության քաղաքականության, հատկապես տարածաշրջանային հարցերի շուրջ», – նշված է հաղորդագրության մեջ։