Երեկվա օրը համառոտ. սեպտեմբերի 5

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով Վրաստանում թեթև մեքենաների վերաարտահանման տեմպերը 9 տարվա ամենաբարձր մակարդակի վրա են։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հրապարակել է վարորդական վկայականների տրամադրման վիճակագրական տվյալները:

Վրաստանի կառավարությունը պատրաստվում է վիզային ռեժիմի հետ կապված նոր կարգավորումներ մտցնել։

Վրաստանի բնակչության 18 տոկոսը կամ 668 հազար քաղաքացի ունի մասնավոր ապահովագրության փաթեթ։

Վրաստանի Ռուսաթավի քաղաքի մետալուրգիական «Ռուսելոյս» ձեռնարկության աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ պահանջելով 50 տոկոսով բարձրացնել աշխատավարձերը։

Վրաստանի ամենաազդեցիկ համարվող ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) պահանջում է արտահերթ ընտրություններ:

Իշխանության ներկայացուցիչները ընդդիմության՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջն «անհեթեթություն» են որակել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստի մեկնարկից առաջ կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ կառավարությունը կքննարկի և խորհրդարանին կներկայացնի երկու կարևոր փաստաթուղթ՝ «Տեսլական 2030» և 2022-2030 թվականների մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարությունը:

Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը շուտով կներկայացնի Վրաստանի Եվրամիության անդամակցության համար անհրաժեշտ բարեփոխումների սեփական ծրագիրը։

Վրաստանի խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների և անկախ պատգամավորների մի մասը հայտարարություն է տարածել և նշել, որ Եվրահանձնաժողովի 12 առաջարկությունների կատարումը, թեկնածուի կարգավիճակ ստանալը և այնուհետև Եվրամիության անդամ դառնալը Վրաստանի համար պատմական շանս է։

Վրաստանի իշխանությունները Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆոտիգային թույլ չեն տվել տեսակցել կալանքի տակ գտնվող Վրաստանի 3-րդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին:

Թբիլիսիում մեկնարկել է «Փառք Ուկրաինային» խորագրով վեցերորդ միջազգային համաժողովը։

Օգոստոսի 1-31-ը վրաց-թուրքական «Սարփի» և «Կարծախի», վրաց-հայկական «Սադխլո» մաքսակետերում կանխվել են չհայտարարագրված ծխախոտ Վրաստան բերելու ապօրինի փորձեր։

Վրաստանի բասկետբոլի հավաքականը երրորդ հանդիպումն է անցկացրել Եվրոպայի առաջնությունում, որի A խմբի հանդիպումներն անցկացվում են Թբիլիսիում։

Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ կայացած առևտրի արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,8795 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,8599 լարի: