Այսօր Վրաստանի խորհրդարանում կլսեն վարչապետին և ԿԳ նախարարին

Վրաստանի սահմանադրության և խորհրդարանի կանոնակարգի համաձայն (քաղաքական դեբատի ձևաչափով) այսօր խորհրդարանում կհյուրընկալվեն վարչապետ Մամուկա Բախտաձեն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին:

Վարչապետին խորհրդարան է հրավիրել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ քննարկելու երկրում քրեական իրավիճակի կտրուկ աճի մասին հարցը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիին խորհրդարան է հրավիրել «Եվրոպական Վրաստանը», հարցերը վերաբերում են մանկավարժների աշխատավարձին և քննությունների չեղարկման նախաձեռնությանը:

Ինտերպելացիայի ձևաչափը ենթադրում է քաղաքական դեբատների անցկացում: Փոխանցում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը: