Այսօրվանից Վրաստանում դասապրոցեսը վերադառնում է դասասենյակ

Այսօրվանից Վրաստանում ուսումնական գործընթացը վերսկսվել է դասարաններում և լսարաններում: Աշխատանքը վերսկսել են նաև նախադպրոցական հաստատություններն ու մանկապարտեզները:

Առաջին դասարանցիներին ուսումնական տարվա մեկնարկի, իսկ ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին և ողջ ակադեմիական համայնքին՝ դասասենյակներում և լսարաններում ուսումը շարունակելու կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:

Ըստ կրթության նախարարության, Վրաստանի բոլոր պետական ​​և մասնավոր դպրոցները պատրաստ են վերադառնալ առկա ուսուցմանը:

Առողջապահության նախարարության մշակած բոլոր առաջարկություններին դպրոցներում խստորեն հետևելու են, ինչը կապահովի վիրուսի կանխարգելումը և որակյալ կրթության հասանելիությունը:

Վրաստանի ամբողջ տարածքում պետական ​​և մասնավոր դպրոցները, մասնագիտական ուսումնարաններն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները ուսուցումը սկսել էին սեպտեմբերի 15-ից՝ հեռավար մեթոդով։