Այսօրվանից Վրաստանում ևս 2 սահմանափակում կվերացվի

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ այսօրվանից երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված ևս 2 սահմանափակում է վերացվում: 

Համաճարակային իրավիճակը հաշվի առնելով՝ միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել՝

  • ապրիլի 1-ից կանոնակարգերի պահպանմամբ թույլատրել մանկական ժամանցի կենտրոնների աշխատանքը,
  • կինոթատրոնների աշխատանքը:

Մարտի 19-ից երկրում վերացվեց ռեստորաններում կենդանի երաժշտության արգելքը, 24-ից՝ տաքսիներում ուղևորների քանակի արգելքը:

Այս փուլում ուժի մեջ է մնում երեկոյան ժամերին տեղաշարժի արգելքը: