«Ազգային շարժումը» էկոնոմիկայի նախարարության դիմաց բողոքի ցույց է անցկացրել

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները հանրահավաք են անցկացրել էկոնոմիկայի նախարարության դիմաց։ ՄԱՇ-ի անդամ Լևան Խաբեիշվիլիի խոսքով՝ իրենք բողոքում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ։

Միաժամանակ, ցուցարարները պահանջել են էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավայի հրաժարականը։

«Մինչ Ղարիբաշվիլին իր կնոջն անտառ էր նվիրում, ու այս մարդիկ հարստանում էին, մեր քաղաքացիները փաստացի կրկնակի հարկեր էին վճարում։ Այն գումարը, որը վերցվել է, պետք է հետ վերադարձվի ժողովրդին, խոսքը 4-6 միլիոնի մասին է, որը գողացվել է ժողովրդից»,- ասել է Լևան Խաբեիշվիլին։