Բաքրաձեն էթնիկ փոքրամասնություններին խոստանում է քվոտա տալ

«Եվրոպական Վրաստան» կուսակցության նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն հանդիպում է ունեցել Մառնեուլիի երիտասարդների հետ:

Իր ելույթում Բաքրաձեն խոստացել է, որ նախագահական հիմնադրամը կֆինանսավորի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ արտասահմանում կրթություն ստանալու համար:

Բացի այդ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հնարավորություն կունենան աշխատել նաև նախագահի աշխատակազմում։

«Մառնեուլի» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք այս հնարավարությունները դրական խտրականություն չեն, Բաքրաձեն պատասխանել է, որ էթնիկ փոքրամասնությունների ամրապնդումը պետության շահերից է բխում։