Բանվորը ընկել է կառուցվող հյուրանոցից և մահացել

Թբիլիսիի կենտրոնի Ալեքսանդրե Ճավճավաձեի փողոցում` Օպերայի շենքի դիմաց, բանվորը ընկել է կառուցվող հյուրանոցից։ 25 տարեկան տղամարդը տեղում մահացել է։

Տեղեկությունը «Ֆորմուլա»-ին հաստատել են Ներքին գործերի նախարարությունից։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով՝ շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների հնարավոր խախտման հիմքով։