Բաթումիում փոթորկի հետևանքով փլուզվել է նավամատույցի միջնամասը

Լուսանկարը՝ batumelebi

Բաթումիում ծովը քանդել է նավամատույցի մի մասը։ Նավամատույցը գտնվում է Նոր Բուլվարի տարածքում։ 

Փոթորիկի ժամանակ նավամատույցի միջին հատվածը փլուզվել է։ Վնասվել է նաև հարևանությամբ գտնվող ռեստորանի շենքը։ 

Բաթումիում վերջին երկու օրերին հորդառատ անձրևներ են, իսկ ծովում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է գրանցվել։  

Ըստ տվյալների` նավամատույցը փլուզվել է փոթորկի հետևանքով։

Նորայր Միսկարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր