Բաթումիում ուղևորատար ավտոբուս է այրվել

Բաթումիի Ջորջիաշվիլիի փողոցում ուղևորատար ավտոբուսում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան, ուղևորներին հաջողվել է ժամանակին էվակուացնել:

Interpressnews լրատվականի փոխանցմամբ, վկաները փոխանցել են, որ այրվել է ավտոբուսի շարժիչը։