Բատիաշվիլին հանդիպել է ՀԲ-ի տարածաշրջանային նոր տնօրենի հետ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլին և փոխնախարար Իրինե Աբուլաձեն հանդիպել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային նոր ղեկավար Սեբաստիան Մոլինեուսի հետ: Այս մասին հայտնում են Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Հանդիպմանը քննարկվել են կրթության բոլոր մակարդակներում ընթացող բարեփոխումների ընթացքի մանրամասները, նախարարության և ՀԲ-ի միջև ապագա ծրագրերը, որոշվել են այն ոլորտները, որոնցում բանկն ակտիվորեն համագործակցելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

«ՀԲ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա առաջիկայում կմեկնարկի «Նորարարություն, ընդգրկում և որակ — Georgia I2Q» խոշոր նախագիծը:

Այն ներառում է այնպիսի բաղադրիչներ, ինչպիսիք են՝ նախադպրոցական կրթության մատչելիության բարձրացում և նախադպրոցական ուսուցիչների վճարային քաղաքականության բարելավումը, հանրակրթության դասավանդման և ուսուցման միջազգային ստանդարտի իրականացում և լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը, կրթության համար ֆինանսավորման մոդելների մշակումը, ներառյալ բարձրագույն կրթության եվրոպական համակարգին լիարժեք ինտեգրման համար ֆինանսավորման նոր մոդելի և կրթության ոլորտի տեղեկատվության կառավարման համակարգի ներդրումը: