Բնակելի շենքում գազի պայթյունից տուժած տղամարդը մահացավ

Թբիլիսիի Գուրամիշվիլի թաղամասի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով տուժած 39 տարեկան Սոսո Ջավախիշվիլին այսօր՝ նոյեմբերի 4-ին մահացել է հիվանդանոցում: Այս մասին հայտարարել են Խեչինաշվիլիի անվան կլինիկայից:

Հիշեցնենք` Թբիլիսիի Գուրամիշվիլի թաղամասում հոկտեմբերի 19-ին ուժգին պայթյուն էր տեղի ունեցել: Վիրավորվել էր 4 մարդ, որոնցից երեքը հիվանդանոցից դուրս են գրվել նույն օրը: Սոսո Ջավախիշվիլիի մարմնի 60 տոկոսն այրվել էր, վնասված էին նաև շնչուղիները:

Ներքին գործերի նախարարությունը դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, ինչը ենթադրում է շինարարության կամ օգտագործելու ժամանակ անվտանգության կանոնների խախտում: