Բողոքի ցույց` ի պաշտպանություն Ուկրաինայի

Թբիլիսիում «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը Ռուսաստանի նախկին դեսպանատան դիմաց անցկացրել է «փառք Ուկրաինային» („Слава Україні!) կարգախոսով բողոքի ցույց` ի պաշտպանություն Ուկրաինայի։

«Այսօր մենք ունենք խայտառակ իրավիճակ, քանի որ չունենք իշխանություն, որը կպաշտպանի ազգային շահերը և կկանգնի ուկրաինացի ժողովրդի կողքին» — իր ելույթի ընթացքում նշել է «Եվրոպական Վրաստանի» նախագահ Գիգա Բոկերիան։

Վերջինս նաև ասել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ աշխարհի ազատատենչ երկրների թշնամին։

«Այնտեղ, որտեղ կա ազատության պայքար, Ռուսաստանը միշտ կանգնած է հակառակ կողմում։ Ռուսաստանը Խորհրդային միություն չարի ժառանգորդն է։ Յուրաքանչյուր հասարակություն, որը ցանկանում է ազատություն, պարտավոր է բարձրաձայնել և հայտնել իր դիրքորոշումը, երբ Ռուսաստանն այդքան ագրեսիվ կերպով հարձակվում է ցանկացած ազատատենչ ազգի ինքնիշխանության վրա» — հայտարարել է Բոկերիան։