Նոյեմբերի 17-ին՝ եվրոպամետ բողոքի ցույցերի 355-րդ օրը, Թբիլիսիում կրկին անցկացվել են հանրահավաք և երթ։
Քաղաքացիներն ավանդաբար հավաքվել էին Ռուսթավելիի պողոտայում՝ խորհրդարանի դիմաց, որտեղից երթով շարժվել են դեպի Մարջանիշվիլիի հրապարակ։
Երթի մասնակիցները կանգ են առել Իլիայի տուն-թանգարանի մոտ և կատարել «Իմ լավ երկիր» երգը։
Մարջանիշվիլիի հրապարակից քաղաքացիները Աղմաշենեբելիի պողոտայով վերադարձել են Ռուսթավելիի պողոտա։ Ռուսթավելիի պողոտա տանող բողոքի երթը կանգ է առել նախագահական պալատի մոտ, որտեղ ցուցարարները համերաշխություն են հայտնել հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալվածներին։