ՀԿ-ներն արձագանքում են սահմանին հյուսիսկովկասցիների նկատմամբ հավանական խտրական վերաբերմունքին

Լուսանկարը՝ REUTERS-ի

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, հավանական է, որ հյուսիսկովկասցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի պատճառով նրանց թույլ չի տալիս Վրաստան մուտք գործել: Այս մասին ասվում է Վրաստանում գործող «Սոցիալական արդարության կենտրոն», «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա», «Մարդու իրավունքների կենտրոն», «Կովկասյան տուն» և «Ժողովրդավարության հետազոտական ​​ինստիտուտ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների տարածած հաղորդագրության մեջ:

ՀԿ-ները կոչ են անում ՆԳՆ-ին ստեղծել սահմանային վերահսկողության հավասար և արժանապատիվ միջավայր՝ այս տարածաշրջանում ապրող մարդկանց համար։

«Մենք գիտակցում ենք պետական ​​վերահսկողության կարևորությունը սահմանների հատման գործընթացում՝ ելնելով երկրի ազգային անվտանգության շահերից։ Կարևոր է, որ այս գործընթացն իրականացվի առանց կամայականության և խտրական վերաբերմունքի, և դրա նկատմամբ լինի արդյունավետ և ժամանակին իրավական ​​վերահսկողություն», — ասված է հայտարարության մեջ։

ՀԿ-ների կարծիքով՝ հյուսիսկովկասցիների նկատմամբ անվտանգության քաղաքականությունը հաճախ հիմնված է նախապաշարմունքների և խտրական կարծրատիպերի վրա:

Նշենք, որ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում զորահավաքի հայտարարությունից հետո Վրաստան-ՌԴ սահմանի ցամաքային անցակետերում հերթեր են գոյացել։ Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից բացի խցանումներ են Ղազախստանի, Մոնղոլիայի և Ֆինլանդիայի սահմաններին։