Բոլնիսիում քոլեջ կկառուցվի

Վրաստանի կրթության և գիտության նախարարության ֆինանսավորմամբ Բոլնիսի քաղաքում ակտիվորեն ընթանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան քոլեջի կառուցումը, նշված է Բոլնիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

«Եռահարկ քոլեջը նախատեսված է 150 ուսանողի համար, որը կունենա դասասենյակներ, գրադարան, վարչական տարածք, կոնֆերանսների, ցուցադրական դահլիճներ, շենքը կահավորված կլինի կենտրոնացված ջեռուցմամբ, օդափոխության համակարգով։

Դպրոցն ամբողջությամբ կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, կլինեն թեքահարթակներ, վերելակներ և հարմարեցված սանհանգույց։ Դպրոցի բակում կկառուցվի մարզահրապարակ, կստեղծվի հանգստի կանաչ գոտի», — նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։