Բոլոր փախստականներին տներով ապահովելու համար 2 մլրդ լարի է պետք. Սերգեենկո

Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն խոսել է Թբիլիսիի նորակառույց «Դիրսի» բնակելի թաղամասը զբաղեցրած փախստականների խնդրի մասին:

Նախարարի խոսքերով, ներկայիս սոցիալական չափորոշիչների համաձայն փախստականներին համապատասխան չափանիշներ չեն տրվում և դա էլ առաջացնում է նրանց դժգոհությունը:

Նախարարը նշում է նոր չափորոշիչների ստեղծման անհրաժեշտությունը:

«Մարդիկ հոգնել են 26-27 տարի բնակարան սպասելուց և մեր խնդիրն է կանոնները սահմանել նրանց հետ, որ իրենք էլ համոզվեն, որ այդ գործընթացը թափանցիկ է»,- ասել է Սերգեենկոն:

Նախարարի խոսքերով, 90 հազար փախստական ընտանիքից բնակարանով ապահովված է ընդամենը 40 հազարը:

Հիշեցնենք՝ արդեն 4-րդ օրն է փախստականները չեն լքում նորակառույց «Դիրսի» բնակելի թաղամասում զբաղեցրած տները։ Նրանք երկրի կառավարությունից պահանջում են իրենց ապահովել բնակարաններով: