Բոճորիշվիլին հանդիպել է Կորեայի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին

Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Կորեայի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սոգ Ջուն Սոնգին և հանձնաժողովի անդամներին, որոնք պաշտոնական այցով գտնվում են Վրաստանում։ Այս տեղեկությունը տարածել է Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Վրաստանի և Կորեայի Հանրապետության փոխհարաբերությունները և դրանց հետագա զարգացման հնարավորությունները։

«Զրույցը վերաբերել է երկկողմ հարաբերությունների արդիական հարցերին, առևտրատնտեսական ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին․ ընդգծվել է երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության և առանց վիզայի ռեժիմի կարևորությունը կապերի ամրապնդման համար։

Զրույցը վերաբերել է նաև բարձր մակարդակի այցերի կարևորությանը Վրաստանի և Կորեայի Հանրապետության միջև հարաբերությունների հետագա ամրապնդման տեսանկյունից»,- ասված է հաղորդագրության մեջ։