Բժիշկը՝ կորոնավիրուսով վարակված տղամարդու վիճակի մասին

Կորոնավիրուսով վարակված Վրաստանի 44-ամյա քաղաքացու առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Թենգիզ Ցերցվաձեն։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Վրաստանում հաստատվեց կորոնավիրուսի վարակի 4-րդ դեպքը։ Տղամարդը վերադարձել էր Իտալիայից, նրա վիճակը ծանր էր գնահատվում։ Արդեն երեկոյան հայտնի դարձավ նաև, որ նրա հետ Իտալիայից վերադարձած ևս հինգ քաղաքացին նույնպես վարակված են կորոնավիրուսով։

Բժիշկը հաղորդել է, որ ինֆեկցիոն հիվանդանոցում առանձնացված կարանտինային գոտում այս պահին կորոնավիրուսի կասկածանքով 24 անձ է գտնվում ։