#CheckinTbilisi. Season after party, Tbilisi street market «Ֆլիրտի երեկո», «Քաղցրավենիքների փառատոն»

Շաբաթավերջը Թբիլիսիում երբեք տխուր չի անցնում: Ի՞նչ անել աշխատանքային ծանր շաբաթվա ավարտին՝ ամենաթեժ միջոցառումների ցանկին ծանոթացեք «Ալիք մեդիայի» #CheckinTbilisi նախագծի շրջանակներում:

Ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 21-ին, Թբիլիսիի Ռիկղե այգում տեղի կունենա վրացական և հայկական պար-երգի ազգագրական համույթների մասնակցությամբ համերգ՝ նվիրված Հայաստանի և Վրաստանի առաջին հանրապետությունների 100-ամյակին։ Սկիզբը՝ ժամը 17:30-ին։

Սեպտեմբերի 21-ին ամառային սեզոնի վերջին միջոցառումը՝ Season after party -ն կկայանա Էզո փառատոնի տարածքում։ «Ամփոփենք միասին անցկացրած ժամանակը և եզրափակիչ միջոցառմամբ հրաժեշտ տանք միմյանց մինչև հաջորդ ամառ»,-ասում են կազմակերպիչները: Տոմսերը կարող եք ձեռք հետևյալ կայքի միջոցով՝ http://eventer.ge/mzesumzira։ 

Վրացական լեգենդար «Ընձենավոր»-ը կներկայացվի Թբիլիսիում՝ գերմաներեն թարգմանությամբ, նկարազարդ ու ադապտացված: Գրքի հեղինակը Տրիլման Շպրեկելսենն է: Սկիզբը՝ ժամը 18:30-ին, Գրականության թանգարանում»:

Թբիլիսիի թանգարանների միությունը շարունակում է սրահային հանդիպումների շարքը և սեպտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին, հրավիրում է Նիկոլոզ Բարաթաշվիլիի տուն-թանգարան՝ «Ֆլիրտի երեկոյի»: «Ֆլիրտի երեկոն» ծաղիկների լեզուն է՝ 19-րդ դարի պարսկական խաղ:

Սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից 12:00-ը Եվրոպան Վրաստան բերելու շաբաթվա շրջանակներում «Վրաստանի դաշինք հանուն անվտանգ ճանապարհների» կազմակերպությունն առաջարկում է մեկ օրով հրաժարվել ավտոմեքենաներից և միանալ հեծանվաերթին: Օրն առանց ավտոմեքենայի կարգախոսով հեծանվաերթը կմեկնարկի Թբիլիսիի Վակե այգուց:

Փառատոն Թբի- Լիսի –ն, որը ներառում է սպորտային, մշակութային և կրթական միջոցառումներ, ինչպես նաև համերգ, տեղի կունենա սեպտեմբերի 22-ին Թբիլիսիի Լիսի լճի հարակից տարածքում: Նախագծի հեղինակը Թբիլիսիի քաղաքապետարանն է:

Յուրահատուկ վրացական ապրանք արտադրող փոքր և միջին արտադրողների միությունը, որի նպատակն է ավելացնել առևտրական տարածքները, ամեն շաբաթ և կիրակի անցկացնում է Թբիլիսիի փողոցային շուկա նախագիծը: Սկիզբը՝ ժամը 15:00-ին:

Մթածմինդայի այգում սեպտեմբերի 23-ին տեղի կունենա ամենաքաղցր, համեղ ու գունեղ փառատոնը, որին կմասնակցեն շոկոլադ, թխվածքներ և այլ քաղցրավենիքներ արտադրող ընկերությունները: Սկիզբը՝ 11:00-ին: