Չերհիգովը Չեչնիայից Թբիլիսի չվերթ իրականացնելու հույս ունի

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Ռամզան Չերհիգովը ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Տեպլիցկու հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ավիաընկերությունը Վրաստան թռիչքներ կկատարի նաև Չեչնիայից, հայտնում է  Чечня сегодня-ն։

Հատկանշական է, որ ռուսական «Ազիմուտ»-ն ուղիղ չվերթեր է իրականացնում Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա ուղղությամբ։

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը շաբաթական 284 չվերթ է թույլատրել Ռուսաստանի քաղաքներից դեպի Վրաստան։

Վրաստանի կառավարությունը դեռ նոր թռիչքների թույլտվություն չի տվել, ինչը տվյալ պարագայում անհրաժեշտ ընթացակարգ է։