Թբիլիսին լիովին պատրաստ է ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը լիովին պատրաստ է անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն «հարվածում է ապակե դռանը»։

Ըստ նրա՝ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև քաղաքական և ռազմական համագործակցությունը զգալիորեն աճել է, և Վրաստանը զգալի օգնություն է ստացել Դաշինքից:

«Բայց Վրաստանի անդամակցության կրիտիկական հարցում ՆԱՏՕ-ի իներտ կեցվածքի մեջ որակապես քիչ բան է փոխվել…

Անցած տասնամյակի ընթացքում Վրաստանը հիմնովին փոխել է իր ժողովրդավարական ինստիտուտները, հրաժարվել է կառավարման ավտորիտար համակարգից և կատարելագործել է իր պաշտպանունակությունը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Իսկ ՆԱՏՕ-ն գագաթաժողովից գագաթնաժողով միայն կրկնում է անդամակցության իր խոստումը»,- ասել է Պապուաշվիլին։

Վիլնյուսում Դաշինքի գագաթնաժողովից առաջ բաց նամակում Պապուաշվիլին հիշեցրել է նաև 2002 թվականին Էդուարդ Շևարդնաձեի խոսքը ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականության վերաբերյալ։

Խորհրդարանի նախագահը գրել է նաև, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին պետք է գերակա լինի կուսակցական քաղաքականությունից։