Ցույց՝ ի աջակցություն պանկիսցիների. հատուկ ջոկատայինները դուրս են բերվել կիրճից

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի առջև, ի համերաշխություն Պանկիսիի բնակիչների ակցիա է ընթանում:

Ինչպես հայտնի է՝ ներքին գործերի նախարարության հատուկ ջոկատայիները դուրս են բերվել Պանկիսիի կիրճից, սակայն իրավապահ մարմինները դեռևս մոբիլիզացված են տեղում` հասարակական կարգի պահպանման համար:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Պանկիսիի մոտ 50 բնակիչ՝ ի նշան բողոքի փորձում էին խոչընդոտել ՀԷԿ-ի կառուցումը: Սրան ի պատասխան Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատուկ ջոկատայիններ մոբիլիզացրեց տարածքում, որից հետո տեղի ունեցավ բախում՝ բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև: Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ ու արցունքաբեր գազ է կիրառել, ինչի հետևանքով տասնյակ քաղաքացիներ են վիրավորվել: Իր հերթին քաղաքացիները քարեր են նետել, որից էլ տասնյակ ոստիկաններ ու հատուկ ջոկատայիններ են վնասվել:

Ավելին այստեղ՝ Բախումներ Պանկիսիում