Հայաստանից մի խումբ պատգամավորներ այցելեցին Սամցխե Ջավախք

Ապրիլի 20-ից 21-ը Սամցխե Ջավախք այցելեցին ՀՀ ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Պատգամավորները Ջավախքում էին գտնվում Ջավախքի Աջակցություն հիմնադրամի հրավերով՝ մասնակցելու Ասպինձայի շրջանի Դամալա գյուղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը: Տեղեկացնում է Սամցխե-Ջավախքի լրատվական կայքը:

Ապրիլի 21-ին ՀՀ պատգամավորների խումբը Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ այցելեց Ախալցխա: Ախալցխայում պատգամավորները զատկական տոնի կապակցությամբ այցելեցին Սբ. Նշան եկեղեցի, ինչպես նաև եղան Ծուղրութ գյուղում և ծանոթացան Ծուղրութի X դարի հայտնի ավետարանին:

Նյութը` http://akhaltskha.net կայքից։