Ցույցը ցրելու ընթացքում ձերբակալվածների մի մասն ազատ է արձակվել

Վրաստանի խորհրդարանի մոտ ակցիան ցրելիս ձերբակալվածների մի մասին ոստիկանությունը ստորագրությամբ ազատ է արձակել: Նախնական տեղեկատվությամբ ազատ է արձակվել 15 հոգի, այդ թվում «Միացյալ ազգային շարժման» անդամ Ակակի Մինաշվիլին:

Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայության փոխանցմամբ, ոստիկանության բաժանմունքից ստորագրությամբ ազատ արձակվածները վերադարձել են խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ կրկին հավաքվում են ցուցարարները:

Հիշեցնենք, նոյեմբերի 26-ի լուսաբացին ոստիկանական ուժերը հատուկ ուժ կիրառելով ցրեցին խորհրդարանի մուտքերը արգելափակած ցուցարարներին, որի ընթացքում վիրավորվել է 3 հոգի, ձերբակալվել 28-ը: