Եվրոպամետ ցույցերի ժամանակ ձերբակալված 11 մարդ՝ Օնիսե Ցխադաձեն, Անդրո Ճիճինաձեն, Իրակլի Քերաշվիլին, Գիորգի Տերիշվիլին, Սերգի Կուխարչուկը, Ռուսլան Սիվակովը, Ջանո Արչաիան, Գուրամ Միրցխուլավան, Վալերի Թեթրաշվիլին և Ռևազ Կիկնաձեն, կշարունակեն մնալ կալանքի տակ։
Թբիլիսիի քաղաքային դատարանը մայիսի 1-ին քննարկել է նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության հարցը։ Դատավոր Նինո Գալուստաշվիլին համաձայնել է դատախազի հայտնած դիրքորոշմանը և որոշել նրանց պահել բանտում։ Դատախազներ Վաժա Թոդուան և Վախթանգ Ցալուղելաշվիլին պնդել են, որ եթե նրանք ազատ արձակվեն, ապա կա փախչելու և կրկին հանցագործություններ կատարելու վտանգ։
Մինչ կալանքի միջոցների վերանայումը, մեղադրյալների փաստաբանները դատարանին ներկայացրել են իրենց դիրքորոշումը։ Մեղադրող կողմը նախորդ դատական նիստին` ապրիլի 24-ին ներկայացրել է մեղադրական եզրակացությունը ։
11 ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` խմբակային բռնության մասնակցություն։ Եթե ցուցարարները մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում։