«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի վրաստանյան շնորհանդեսները (լուսանկարներ)

Մարտի 14-15-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում կայացավ «Դասավանդի’ր, Հայաստան» կրթական հիմնադրամի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ծրագրի հիմնական նպատակների և մանրամասների մասին խոսեցին հիմնադրամի հավաքագրման և ներգրավման ղեկավար Գոռ Նազարյանը և Անժելա Ավագյանը:

Հանդիպման նպատակն է հիմնադրամի արդեն հնգամյա պատմություն ունեցող ծրագրում ընդգրկվելու հնարավորություն տալ նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներին:

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ը Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների համար իրականացնում է առաջնորդության զարգացման երկամյա ծրագիր: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը:

Հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից, «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը գործուղում է նրանց Հայաստանի և Արցախի մարզային այն դպրոցներ, որտեղ կա ուսուցչի կարիք։

Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ անկախ մասնագիտությունից։ Անհրաժեշտ է 2019 թվականի հուլիս ամսվա դրությամբ ունենալ բակալավրի դիպլոմ։

«Դասավանդիր Հայաստան»-ի մասին` Ալիքում

«Դասավանդիր Հայաստան»- հիմնադրամի հավաքագրման մենեջերը Թբիլիսիում է, խոսել ենք ծրագրի նպատակների ու ձեռքբերումների մասին:

Posted by Aliq Media on Thursday, March 14, 2019