Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Զվիադ Ցեցխլաձեի և ևս 7 բանտարկյալների դատավարությունը։
Այսօր դատախազությունը դատական նիստում ցուցմունք տալու համար հրավիրել է ոստիկան վկաների։
Ռեժիմի բանտարկյալների ընտանիքների անդամները ևս դատարանում են։
Նշենք. ձերբակալվածներից երեքը՝ Զվիադ Ցեցխլաձեն, Վեփխիա Կասրաձեն և Վասիլ Կաձելաշվիլին, մեղադրվում են խմբակային բռնություն կազմակերպելու և ղեկավարելու համար։ Նրանց սպառնում է 6-ից 9 տարվա ազատազրկում։
Մեղադրյալներից հինգը՝ Գիորգի Գորգաձեն, Իրակլի Միմինոշվիլին, Ինսաֆ Ալիևը, Թորնիկե Գոշաձեն և Նիկոլոզ Ջավախիշվիլին, մեղադրվում են խմբավորման իրականացրած բռնությանը մասնակցելու համար։ Նրանց սպառնում է 4-ից 6 տարվա ազատազրկում։