«Վրացական երազանք»-ի ներկայացրած նոր փոփոխության համաձայն` դատավորների նկատմամբ «անպարկեշտ վարքագիծը» կդառնա պատժելի ոչ միայն դատարանում, այլև ցանկացած հանրային տարածքում։ Սա ներառում է նաև բանավոր «անարգանքը»։
Օրենքի նախագիծը, որը «Վրացական երազանք»-ը ցանկանում է ընդունել արագացված կարգով, քրեական պատասխանատվություն է սահմանում նման արտահայտությունների համար։
Փոփոխությունը կկատարվի «Ընդհանուր դատարանների մասին» օրենքում: