Վրաստանում այսօր կորոնավիրուսի ավելի քան 4500 նոր դեպք է գրանցվել

Դեկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4570 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 178 953 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3045 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 148 332 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 1657:

Կարանտինային գոտում է գտնվում 1 019 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 918 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 3 524 պացիենտ: