Բացվել է Քութաիսիի միջազգային համալսարանը

Բացվել է Քութաիսիի միջազգային համալսարանը: Բացման արարողությանը ներկա էին՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Գիորգի Գախարիան, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն, կրթության նախարար Միխեիլ Չխենկելին, KIU-ի նախագահ, պրոֆեսոր Վոլֆգանգ Հերմանը:

«Այս համալսարանը եզակի է այն առումով, որ Կովկասի տարածաշրջանում առաջինն է, որը համապատասխանում է լավագույն, միջազգային չափանիշներին», — Քութաիսիի միջազգային համալսարանի բացման ժամանակ ասել է համալսարանի պատվավոր նախագահ և պրոֆեսոր Վոլֆգանգ Հերմանը:

«Քութաիսիի միջազգային համալսարանի բացումը նույնպիսի կարևոր իրադարձություն է, ինչպիսին էր 1918 թվականին Վրաստանի պետական ​​համալսարանի բացումը», —  նման զուգահեռ է անցկացրել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Թևզաձեի խոսքով՝ այս պահին համալսարան է ընդունվել 246 ուսանող: Ըստ նրա՝ ուսանողներին դասավանդելու են վրացի և օտարերկրյա դասախոսներ: Համալսարանն ուսանողներ է ընդունել երեք անգլալեզու ծրագրերի համար: