Դեգնանը՝ Վրաստանում քաղաքական բևեռացման մասին

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանի խոսքով, Վրաստանում գտնվելու ընթացքում ամեն օր փորձել է վրացի քաղաքական առաջնորդներին հաշտեցնել։

Նա նշել է, որ Վրաստանում առկա քաղաքական բևեռացման պատճառը 3-4 տարի առաջվա դեպքերն են:

«Կարծում եմ, որ վրացիների համար կարևոր է 3-4 տարի հետ նայել և տեսնել, թե որտեղից է սկսվել այս բևեռացումը: Գավրիլովի գիշերվանից, խախտված քաղաքական խոստումներ, հակաժողովրդավարական գործողություններ՝ այստեղից սկսվեց բևեռացումը, այլ ոչ թե արևմտյան գործընկերներից, որոնք միայն փորձում էին հաղթահարել այս խորը բևեռացումը», — ասել է Դեգնանը։