Վրաստանում վերջին 5 տարիների համամատ՝ բացառությամբ 2021 թվականի, այս տարի ավելի քիչ դիմորդ է գրանցվել միասնական ազգային քննություններին մասնակցելու համար:
«Ալիք Մեդիա Վրաստան»-ը, հենվելով Վրաստանի քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) տվյալներին, ներկայացրել է 2020-2025 թվականներին միասնական ազգային քննությունների համար գրանցված դիմորդների թիվը:
- 2025 թվական — ավելի քան 39 հազար դիմորդ,
- 2024 թվական — ավելի քան 47 հազար դիմորդ,
- 2023 թվական — ավելի քան 45 հազար դիմորդ,
- 2022 թվական — ավելի քան 41 հազար դիմորդ,
- 2021 թվական — ավելի քան 38 հազար 300 դիմորդ,
- 2020 թվական — ավելի քան 39 հազար 300 դիմորդ։
Վերոնշյալից պարզ է դառնում, որ վերջին տարիներին ամենաշատ դիմորդները եղել են 2024 թվականին, որին հաջորդում է 2023 թվականը, հետո՝ 2022 թվականը: Համեմատաբար ցածր ցուցանիշ է եղել 2021 թվականին, իսկ ահա կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ 2020 թվականին, ավելի շատ դիմորդ է գրանցվել, քան 2025 թվականին: