Վրաստանի նախագահը խախտել է կյանքի իրավունքը. Օմբուդսման

 Վրաստանում մարդու իրավունքների մասին 2019 թվականի զեկույցը հրապարակելիս օմբուդսման  Նինո Լոմջարիան հայտարարել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է քաղաքացիների կյանքի իրավունքը:Ըստ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ այդ իրավունքը խախտվեց, երբ նախագահն առանձինն արձանագրությամբ ներում շնորհեց մարդկանց, որոնք պատիժ էին կրում ծանրագույն հանցագործությունների՝ սպանությունների համար: Այսպես, 2019 թ.-ին  Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 28-ին նշվող «Մարիամոբա» տոնի առթիվ համաներում շնորհեց 34 դատապարտյալի, որոնց թվում էր 12 տարվա ազատազրկման դատապարտված Ռամազ Դևաձեն: Նա իր պատիժն էր կրում Բաթումիում 22 ամյա ոստիկանին սպանելու համար:

Հիշեցնենք՝ նման ներումից հետո, երբ կալանավորներից մեկն ազատ արձակվեց ու հերթական հանցագործությունը կատարեց, նախագահը ներման համար ժամանակավոր մորատորիում հայտարարեց, այնուամենայնիվ՝ օմբուդսմանի զեկույցում հայտնվեց որպես քաղաքացու կյանքի իրավունքը խախտողներից մեկը:

Թեման մանրամասն՝

Նախագահ Զուրաբիշվիլին կրկին ուշադրության կենտրոնում. ի՞նչ է կատարվում