Կառավարության նախաձեռնությունը, որը նախատեսում է Դիվանագիտական ակադեմիայի ստեղծում, արդեն իսկ ներկայացվել է խորհրդարան՝ օրենքի նախագծի տեսքով։
Փոփոխությունները ներառված են «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում։
Դիվանագիտական ակադեմիան կլինի Արտաքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող հանրային իրավունքի իրավաբանական անձ, որը կենթարկվի նախարարության պետական վերահսկողությանը։
Նախարարությունը կապահովի Ակադեմիայի ֆինանսավորումը։
Օրենքի նախագծի համաձայն՝ Դիվանագիտական ակադեմիան կիրականացնի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բակալավրի ծրագրեր, քաղաքագիտության և դիվանագիտություն-միջազգային հարաբերությունների մագիստրոսի ծրագրեր, մեկ տարվա որակավորման դասընթաց և, նախարարի որոշմամբ, այլ դասընթացներ։
Ակադեմիայում մեկ տարվա որակավորման դասընթացի հաջող ավարտը հաստատող վկայական ստացած անձինք կնշանակվեն դիվանագիտական պաշտոնի՝ համաձայն «Դիվանագիտական ծառայություն անցնելու կանոնների»։