Դպրոցական ավտոբուսները կերթևեկեն Bus Lane-ով

Հաջորդ տարվանից դպրոցական ավտոբուսներին կթույլատրվի երթևեկել ավտոբուսային գոտիներով (Bus Lane)։ Bm.ge լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:

Քաղաքապետի խոսքով, դպրոցական ավտոբուսներին այս արտոնությունը կտրվի որոշակի պայմանների կատարումից հետո։

«Մեքենաների ավելցուկի պատճառով խցանումների խնդիրը դեռևս անհաղթահարելի է, և հաշվի առնելով դպրոցականների արագ և անվտանգ տեղաշարժը, որոշեցինք M2 և M3 կարգի դպրոցական տրանսպորտին հնարավորություն տալ շարժվել ավտոբուսի գոտում՝ որոշակի պայմաններում»,- ասել է Կալաձեն։

Նոր կանոնակարգը կվերաբերի ինչպես մասնավոր, այնպես էլ պետական ​​դպրոցներին. «Դպրոցը պետք է կապ հաստատի քաղաքապետարանի տրանսպորտի և քաղաքաշինության գործակալության հետ՝ համաձայնեցնելու երթևեկության երթուղին և ներկայացնել կոնկրետ փաստաթղթեր։ Դրանց թվում՝ համապատասխան պետհամարանիշով և երթուղի ունեցող ավտոբուսները»:

Նշված կանոնակարգը փորձնական ռեժիմով կգործի 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։