Ձնահոսքի պատճառով Լարս տանող ճանապարհին 1 մարդ է մահացել

Գուդաուրիում` Լարս տանող ճանապարհի ՍտեփանծմինդաԿոբի ճանապարհահատվածում ձնահոսքի պատճառով մեքենա է ընկել ձորը:

Արտակարգ Իրավիճակների կառավարման ծառայությունից «Ալիք մեդիային» տեղեկացրին, որ մեքենայում 3 մարդ է եղել: «Նրանցից մեկին անգիտակից ենք գտել, մյուսին՝ վիրավորված, ցավոք, մյուսին՝ մահացած»,- փոխանցեցին ԱԻ կառավարման ծառայությունից։

Գերատեսչության տեղեկատվությամբ, դեռևս պարզ չէ, թե որ երկրի քաղաքացիներ են եղել մեքենայում: