Կոբախիձեն ընդդիմությանը կոչ է անում վերադառնալ օրենսդրական գործունեությանը

Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահ, իշխող կուսակցության անդամ Իրակլի Կոբախիձեն ընդդիմությանը կոչ է անում վերադառնալ օրենսդրական գործունեությանը:

Լրագրողների հետ զրույցում Կոբախիձեն հայտարարել է, որ քաղաքական բոյկոտ հայտարարելը նրանց իրավունքն է, սակայն դա չի նպաստի նրանց ընտրական օրակարգին:

«Լավ կլինի կենտրոնացած լինեն ընտրությունների և այն գործունեության վրա, որը իրականացվում է խորհրդարանում, հակառակ դեպքում էլ ավելի կպակասի նրանց ձայները: Հետևաբար, նրանց համար լավ կլինի, որպեսզի աշխատեն այլ օրակարգով, սակայն սա նրանց գործն է և նրանք պետք է որոշեն: Ընդդիմությունը զբաղված է միայն այն գործերով, որոնք միայն իրենց կուսակցությունների համար է հետաքրքիր»,- հայտարարել է Կոբախձեն:

Հիշեցնենք, այսօր մեկնարկեց Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը: Խորհրդարանական ընդդիմությունը նոյեմբերի 14-ին համամասնական ընտրակարգին անցնելու օրինագծի տապալումից հետո բոյկոտ է հայտարարել և չի մասնակցում լսումներին: