Ընդդիմության մի մասը այսօր կառաջադրի քաղաքապետի և սակրեբուլոյի նախագահի թեկնածուներին

Միացյալ ազգային շարժումը ընդդիմության մի մասի հետ այսօր կառաջադրի մայրաքաղաքի քաղաքապետի և սակրեբուլոյի (ավագանի) նախահագի թեկնածուներին:

Թեկնածուների առաջադրումը տեղի կունենա ժամը 21:00-ին:

Օրեր առաջ լրատվամիջոցների համար հայտնի դարձավ, որ ՄԱՇ-ը և մի քանի ընդդիմադիր կուսակցություններ քննարկում են Նիկա Մելիայի թեկնածությունը Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում, իսկ սակրեբուլոյի (ավագանի) նախագահի պաշտոնում ընդդիմության մի մասը քննարկում էր Էլենե Խոշտարիայի թեկնածությունը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հուլիսի 20-ին ներկայացրեց Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուին: Մայրաքաղաքը ղեկավարելու համար իշխող կուսակցությունից կպայքարի գործող քաղաքապետ Կախա Կալաձեն:

2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Այս տարվա ընտրությունները տարբերվում են նման այլ ընտրություններից նրանով, որ դրանց արդյունքներն ուղղակիորեն որոշում են ոչ միայն համայնքային մարմինների կազմը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճակատագիրը: Եթե ​​իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա համամասնական ձայների 43%-ից պակաս աջակցություն, ապա 2022 թվականին Վրաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: