Ընդդիմությունն է ժողովրդին մոլորեցնում. Կալաձեն` Վրաստանում խիստ կարանտինի հնարավորության մասին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս հայտարարել է, որ լուրերը, թե խորհրդարանական ընտրություններից հետո Վրաստանում խիստ կարանտին ու նոր սահմանափակումներ են լինելու, չեն համապատասխանում իրականությանը.

«Ընդդիմադիր կոնկրետ ուժերի կողմից փորձ է արվում ժողովրդին մոլորության մեջ գցել: Նրանք լուրեր են տարածում, իբր մենք ծրագրում ենք «լոքդաունի» դիմել: Սա շատ անպատասխանատու գործունեություն է: Ոզում եմ ընդգծել, որ ոչինչ փակել չենք պատրաստվում: Կլինեն տեղային մոտեցումներ, ինչը կա նաև այսօր», — ասել է Կալաձեն:

Հիշեցնենք՝ «Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը հաղորդագրություն էր  տարածել, ըստ որի` հաջորդ շաբաթվանից սկսած կառավարությունը  խիստ սահմանափակումների է դիմելու:

Ավելի վաղ այս լուրը հերքել էր նաև Վրաստանի առողջապահության նախարարը․ Էկատերինե Տիկարաձեն ասել էր, որ անսպասելի սահմանափակումներ չեն լինելու:

Նույն թեմայով`

Վրաստանում մասսայական սահմանափակումներ չեն քննարկվում