Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 11 անձանց դատավարությունը։
Ձերբակալվածներին՝ Անդրո Ճիճինաձեին, Օնիսեն Ցխադաձեին, Յանո Արչաիային, Ռուսլան Սիվակովին, Լուկա Ջաբուային, Գուրամ Միրցխուլավային, Վալերի Թեթրաշվիլիին, Գիորգի Տերիշվիլիին, Իրակլի Քերաշվիլիին, Ռևազ Կինաձեին և Սերգեյ Կուխարչուկին, մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` խմբակային բռնության մասնակցություն։
Նշված հանցագործությունը պատժվում է 4-ից 6 տարի ժամկետով ազատազրկմամբ։
Ըստ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների` լրատվամիջոցների ներկայացուցիչների համար գործընթացը փակ է. նրանք տեսանկարահանում և լուսանկարահանում չեն կարողանում իրականացնել։