Ընտրակարգի հետ կապված ընդդիմությունը խորհրդարանում նոր օրինագիծ է գրանցել

Ընդդիմությունը խորհրդարանում գրանցել է նոր օրինագիծ՝ կապված ընտրական համակարգի փոփոխության հետ:

Ըստ ընդդիմության հայտարարության, օրինագիծը, որը հեղինակել են 30 ընդդիմադիր ուժերը, ենթադրում է, որ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով:

Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Սերգի Կապանաձեի խոսքով՝ օրինագիծը ենթադրում է ձայների համամասնական բաշխում:

«Ընդդիմադիր կուսակցությունները խորհրդարան են ներկայացրել մի նախագիծ, որը ենթադրում է, այսպես կոչված, գերմանական մոդելը: Այս նախագիծը նպատակ ունի բարեփոխել ընտրական համակարգը: Այն ներառում է գերմանական սկզբունքը, ինչը նշանակում է, որ բոլոր կուսակցությունները խորհրդարանում ներկայացված կլինեն բնակչության կողմից ստացվող համամասնական ձայների համաձայն:

Օրինագիծը գրանցել են «Ազգային շարժում» և «Եվրոպական Վրաստան» խորհրդարանական խմբակցությունները՝ 30 ընդդիմադիր քաղաքական ուժերի և դրանց ներկայացուցիչների հետ: Այնպես որ, ընդդիմության մեջ կա ամբողջական փոխհամաձայնություն: Այժմ գնդակը գտնվում է «Վրացական երազանքի» խաղադաշտում, և եթե նրանք ցանկանում են ելք գտնել այս սուր քաղաքական ճգնաժամից, ապա պետք է ընդունեն օրինագիծը», — ասել է Կապանաձեն:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր կուսակցությունները և քաղաքացիական շարժումները շաբաթներ առաջ վերսկսեցին բողոքի ցույցեր անցկացնելը, երբ ձախողվեց համամասնական ընտրակարգին անցնելու մասին օրենքի նախագիծը: Նրանց պահանջը արտահերթ համամասնական ընտրություններ անցկացնելն է կամ էլ գերմանական մոդելով ընտրակարգի անցնելը: