Ընտրությունների անցկացմանն այս պահին վտանգ չի սպառնում. Թալակվաձե

Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին, 2020 թվականի ընտրությունների անցկացմանը վտանգ չի սպառնում: 

Ինչպես Թալակվաձեն է լրագրողների հետ զրույցում նշել, այս տարի ընտրությունները կանցկացվեն ազատ, անվտանգ և ժողովրդավարական պայմաններում:

«Այս պահի դրությամբ Վրաստանը մնում է «կանաչ գոտու» կարգավիճակ ունեցող երկիր: Սա նշանակում է, որ իրավիճակը վերահսկվում է, և այսօրվա դրությամբ կարող ենք ասել, որ ընտրություններին, ինչպես նաև նախընտրական քարոզարշավին ոչ մի վտանգ չի սպառնում: Եթե անհրաժեշտ լինի մեր քաղաքացիների անվտանգության համար միջոցներ ձեռնարկել, կկայացվեն համապատասխան որոշումներ, սակայն ուզում եմ վստահեցնել, որ այս պահի դրությամբ ընտրություններին ոչ մի վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Թալակվաձեն: