Էլենե Խոշտարիան լքում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը

Էլենե Խոշտարիան լքում է «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը: Այս մասին նա հայտարարեց կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:

«Որոշել եմ սկսել անկախ քաղաքական կյանք, չեմ տեղափոխվում այլ կուսակցություն և շատ հստակ մնում եմ ընդդիմադիր միության մեջ: Չեմ քննարկում խորհրդարան մտնելու հարցը և իմ դիրքորոշումը այս հարցի շուրջ չի փոխվել: Ունեմ նոր ծրագրեր քաղաքական կյանքում․ նոր հարթակի և քաղաքական ուժի ստեղծում», — հայտարարել է Խոշտարիան:

Էլենե Խոշտրարիան 2016-2020 թվականներին Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանի անդամ էր: 2017 թվականին նա «Եվրոպական Վրաստանից» պայքարում էր Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու համար: Այս տարվա ընտրություններին Խոշտարիան Վակե թաղամասի մեծամասնական թեկնածուն էր: