Էլենե Խոշտարիան տուգանվել է 4000 լարիի չափով Facebook-յան գրառման համար

Քաղաքական գործիչ, «Դրոա» («Ժամանակն է») կուսակցության հիմնադիր և «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից մեկին՝ Էլենե Խոշտարիային դատարանը տուգանել է 4000 լարիի չափով՝ Facebook-ում արված գրառման համար։ Գրառումը վերաբերում էր «Վրացական երազանք»-ի առաջնորդներից Մամուկա Մդինարաձեին։

Խոշտարիային մեղադրել են «վրացական պետական ​​քաղաքական պաշտոնյային վիրավորելու» համար։

Քաղաքական գործիչը, տուգանքի հետ մեկտեղ, երեք տարով զրկվել է զենք կրելու իրավունքից։

Որոշումն  այսօր առավոտյան կայացրել է Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Դավիթ Թեթրաուլին։ Խոշտարիան չի մասնակցել նիստերից ոչ մեկին։

Դատավորի որոշմամբ՝ Խոշտարիան պետք է վճարի տուգանքը յոթ օրվա ընթացքում` տուգանքի մասին որոշումը ստանալուց հետո ։

Հիշեցնենք. անցյալ շաբաթ նույն մեղադրանքով դատարան են կանչվել ավելի քան 20 լրագրող, քաղաքական գործիչ և ակտիվիստ։

Թվարկվածները տուգանվել են տարբեր չափի գումարով։