Կախա Կալաձեն աշխատանքային այցով Թուրքիա կմեկնի

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն, փոխքաղաքապետ Իրակլի Բենդեիանիի հետ աշխատանքային այցով կմեկնի Թուրքիայի Հանրապետություն:

Այցի ընթացքում Թբիլիսիի քաղաքապետը հանդիպում կանցկացնի ISUZU մակնիշի ավտոբուսներ արտադրող թուրքական Anadolu Group ընկերության հետ, կայցելի գործարան և կտեսնի Թբիլիսիի համար նախատեսված ավտոբուսները:

Թբիլիսիի տրանսպորտային ընկերության և GT Group ընկերության միջև այս տարվա ապրիլի 24-ին ստորագրվել է 220 նոր, ժամանակակից EURO 6 ստանդարտի, 8 մետրանոց ավտոբուսի գնման պայմանագիրը, որը ընկերությունը հաղթել է մրցույթի միջոցով:

ISUZU-ի 8 մետրանոց ավտոբուսները նախատեսված են 53 ուղևորի համար և լիովին հարմարեցված հաշմանդամների համար: