Վերշբոուն հերքում է Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լուրերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսանդր Վերշբոուն Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ հերքելով Վրաստանում դեսպան նշանակվելու մասին լրատվամիջոցներում տարածված լուրերը:

«Ես հպարտ եմ, որ Վրաստանի ընկերն եմ և աջակցում եմ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, սակայն ես չեմ ընտրվել Վրաստանում ԱՄՆ դեսպան», — գրել է Վերշբոուն: