Սաակաշվիլիի ժամանումը երկու ուժերին էլ ձեռնտու էր. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հատուկ հրավիրած ճեպազրույցում ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը  երկու ուժերին էլ (նկատի ունի իշխանությանն ու ընդիմությանը-խմբ.) ձեռնտու էր:

Ըստ Զուրաբիշվիլիի՝ դրա վառ ապացույցն այն է, որ «մեկ տարի անց Վրաստանը ամբողջովին խրված է վեճի, Միշայի (նկատի ունի Միխեիլ Սաակաշվիլիին- խմբ.) շուրջ ստեղծված կռվի մեջ, այլ թեմա չկա»:

«…Այս հարցի շուրջ երկիրը փլուզվում է, և դա երկուսին էլ հարմար է։ Մի կողմից, երևի այն պատճառով, որ այսօր նրանք չեն կարող տեսնել իրենց այլ ծրագրերը, մյուս կողմից` նրանք այլևս չունեն այն հարցի պատասխանը, որ հասարակությունը պետք է տա ​​իր ընտրած կառավարությանը»,- ասել է նախագահը:

Սաակաշվիլիի բանտից ազատմանը պատասխան կտրվի, երբ անհրաժեշտ լինի․ Զուրաբիշվիլի