Վրացական գինու արտահանման դինամիկան աճում է

Վրաստանում Գինու ազգային գործակալության տվյալներով՝ վրացական գինու արտահանման դինամիկան աճում է։

«2022 թվականի 11-րդ ամսվա տվյալներով՝ Վրաստանից արտահանվել է 91,4 մլն լիտր գինի, այդ ծավալն արդեն գերազանցում է 2021 թվականի ռեկորդային ցուցանիշը՝ 80,5 մլն լիտր»,- հաղորդում են գործակալությունից։

Ըստ հաղորդագրության՝ 2022 թվականի 10 ամսվա ընթացքում գինու արտահանումն աճել է 6,2 տոկոսով։ Մասնավորապես, այս տարվա հունվար-հոկտեմբերին Վրաստանից արտահանվել է գրեթե 201 մլն ԱՄՆ դոլարի գինի։

Աճել է հատկապես գինու արտահանումը Ռուսաստան։ Վիճակագրության համաձայն՝ 10 ամսում Ռուսաստան է արտահանվել 129 մլն դոլարի գինի, մինչդեռ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 106 մլն դոլար։ Աճը կազմում է 21,6 տոկոս։ Նաև` Ռուսաստանի մասնաբաժինը վրացական գինու արտահանման ընդհանուր ծավալում աճել է մինչև 65 տոկոս։